41-ամյա տղամարդը մահակով ծեծել է հարեւանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային՝ խաղող պոկելու համար
Երեւանում, սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00:25-ի սահմաններում ձեռքի կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 47-ամյա Հովհաննես Հ.-ն է, ում մարմնական վնասվածք է պատճառել 41-ամյա Արտակ Հ.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Արտակի 12-ամյա տղան իրենց շենքի դիմացի խաղողի վազի վրայից խաղող է պոկել, իսկ Հովհաննեսը նկատողություն է արել երեխային, ասելով, թե՝ ինչու ես խաղող գողանում, ինչն էլ զայրացրել է երեխայի հորը, ով մահակով մի քանի անգամ հարվածել է հարեւանին: Ծեծվածն ու ծեծողը բնակվում են նույն շենքում: