Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում պայքարում են մեդալների համարԵվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 
Մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 5.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները:
 
Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում Սոնա Ասատրյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական: Նա իր ակտիվում ունի 5.5 միավոր ու առաջատարից հետ է մեկ միավորով:
 
Մեդալի համար պայքարում է նաև մինչև 16 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը. նա 5.5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները:
 
Աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը կիսում է 2-5-րդ հորիզոնականները:
 
Մեդալ նվաճելու հնարավորություն ունի նաև մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 5.5 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը: