«Ռեալի» հարձակվողը սափրելիս վնասել է ոտքը և բաց կթողնի առաջիկա խաղը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի առաջին տուրի՝ ԱՊՕԷԼ-ի հետ հանդիպումը:
 
«The Independent»-ը հաղորդում է, որ ֆուտբոլիստը վասել է ոտքը այն սափրելիս:
 
Զիդանը մեկնաբանել է կատարվածը՝ ասելով. «Նա վերք ունի, ինչի պատճառով չի կարողանում հագնել գուլպան»:
 
«Ռեալ»-ԱՊՕԷԼ հանդիպումն այսօր է, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: