iPhone 8-ի՝ 24 կարատանոց ոսկուց պատրաստված մոդելն արդեն հասանելի է պատվերի համարՍեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է iPhone սմարթֆոնի միանգամից 3 նոր մոդել՝ iPhone X-ը, iPhone 8-ն ու iPhone 8 Plus-ը:
 
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, բարձրորակ OLED էկրանով համալրված iPhone 8-ի՝ 24 կարատանոց ոսկուց պատրաստված տարբերակն արդեն հասանելի է նախնական պատվերի համար:
 
Դուբայում գործող Goldgenie ընկերությունն առաջարկում է սմարթֆոնի լյուքսային մոդելը, որը ցանկության դեպքում կարող է պատրաստվել դեղին, վարդագույն ու սպիտակ ոսկուց:
 
Բացի այդ, ընկերությունը վաճառքի կհանի ադամանդներով զարդարված ու 18 կարատանոց ոսկուց պատրաստված մոդելներ:
 
Ենթադրվում է, որ թյունինգավորված iPhone 8-ը կարժենա մի քանի հազար դոլար: