«Շերլոկի» դերասանը գնչու բռնցքամարտիկի դեր կտանի
Բրիտանացի սիրված դերասան Բենեդիկտ Կամբերբեչը, որը հայտնի է «Շերլոկ» հեռուստասերիալի հիմնական դերի համար, կհայտնվի «Գնչու բռնցքամարտիկը» ֆիլմում, հայտնում է TASS լրատվական գործակալությունը:
 
Ֆիլմը նկարահանվելու է երիտասարդ գրող Մայք Վալշի «Փոքրիկ գնչուն» և «Գնչուն փախուստի մեջ» երկու բեսթսելերների հիման վրա: Ֆիլմում, որը կցուցադրվի հաջորդ ամռանը, Կամբերբեչը կխաղա Մայքիի հոր՝ Ֆրանկի դերը, որը չի պատկերացնում իր կյանքն առանց բռնցքամարտի և հուսով է, որ որդին կհետևի իրեն:
 
Հիշեցնենք, որ այս տարի Բենեդիկտ Կամբերբեչը, ով մարմնավորում է անգլիացի լեգենդար դետեկտիվին, երկրորդ անգամ հայր դարձավ, իսկ տղան կոչվեց Շեքսպիրի հերոսի անունով: