Կա, չէ՞, քննադատության նուրբ ձև․ երբ ամեն ինչ ասվում է, բայց դիմացինդ չի վիրավորվում։ Բնության մեջ դա նման է միջանցիկ քամու, որը չես զգում, բայց հետո զգացնել է տալիս։
 
Նազենի Հովհաննիսյանի նամակը որը հունվարի 24-ին ուղարկել է ԱՄՆ - ից՝ համեմված շնորհակալություններով, հենց այդ «դուր եկող» միջանցիկ քամին է։ Ոչինչ, որ հետո կասենք՝ վայ մեջքս, ուսս, կարևորն այն է, որ տվյալ պահին «հովանում ես»։
 
Շնորհակալությունների շքերթից ներկայացնում եմ մի փոքրիկ հատված․
 
Nazeni Hovhannisyan
 
24 January at 22:54
 
Ես շնորհակալ եմ իմ Երկրի քաղաքացուն՝ հանդիսատեսին, ով հաճախ իր անշնորհակալությամբ դրդում է քեզ անել ավելին, քան նույնիսկ կարող էիր պատկերացնել, հետևաբար՝ ԱՃԵԼՈՒ պարարտ հող ստեղծելով։ Ես շնորհակալ եմ իմ առջև Դռներ փակողներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ ԵՍ ԳՏՆՈՒՄ, իսկ փակուղուց դուրս գալու ուղին գտած մարդն էլ երբեք չի խեղճանա, մանրանա, ու չարանա։
 
Մեծ հաշվով հաղորդավարուհու խոսքերը ճիշտ են։
 
Դա հակազդեցություն է․ ազդեցության առաջացրած հակառակ գործողություն։ Ֆիզիկան իր օրենքներն ունի ու Նազենին տեսականը գործնականի մեջ կիրառելով, կարողացել է «երկրի ճնշման ուժին» հակազդել։ Ու նա դրա համար շնորհակալ է, որովհետև ազդող ուժի ազդեցությունից զորեղ է դարձել՝ լեզուներ է սովորել, լավ մեքենա վարել․․․
 
Այս արտահայտությունը չեմ հասկանում՝ «Ես շնորհակալ եմ իմ առջև Դռներ փակողներին»։ Երևի մեկը չգտնվի, որ այս արտահայտությանը լուրջ մոտենա։ Ո՞վ է Նազենու առաջ «դռներ փակել»։ Ամենալավ ծրագրերը, հաղորդումները ինքն է վարում, եթեր մտնելուց «մեռած բան է», որ Նազենուն չտեսնես։ Երկիրը նրան ինչ որ մի բանի կարո՞տ է թողել․․․ Չեմ ուզում խորանալ, ինչպես ինքն է ասում՝ «հարևանի «սխալ» փռած լվացքի մեջ», բայց մենք հո քոռ չենք, գոնե տեսնում ենք փակ ու բաց դռները․․․ Էլի բաներ ենք տեսնում ու շնորհակալ ենք մեր աչքին, որ տեսնում է ու լեզվին, որ լռում է։
 
 
Հասմիկ Բաբաջանյան