
«Լրտեսների» գործի քննության ընթացքի մեջ լինելու մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ գեներալ–մայոր Իլգար Մուսաևը:
Մայիսի 7–ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունն ու պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում են հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:
Այս գործով ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 9 անձ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն` այս 9 անձանցից ոչ ոք ներկայումս կենդանի չէ, և նրանց նկատմամբ իրականացվել է արտադատարանական մահապատիժ: