Երևանի «Բանանց»-ը նոր համալրում ունիԵրևանի «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 19-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում: 
 
Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ: «Բանանցն» ավարտում է համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: