Մոսկվայի «Արարատի» ավագը՝ «Կենտրոն» գոտու լավագույն խաղացող
Մոսկվայի «Արարատի» ավագ Ռոման Պավլյուչենկոն ճանաչվել է ռուսական երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի լավագույն խաղացող օգոստոսի հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Քվեարկությանը մասնակցել են մրցաշարի մասնակից թիմերի գլխավոր մարզիչները:
 
Պավլյուչենկոն այս տարի ստեղծված «Արարատին» է միացել մայիսին: Օգոստոսին տեղի ունեցած երեք հանդիպումներում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 3 գոլ:
 
8 տուրից հետո «Արարատը» «Կենտրոն» գոտու առաջատարն է: