ՊԵԿ–ն իրականացնելու է մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգըՊԵԿ–ի համար շարունակվում է կարևոր մնալ մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի կիրառությունը:
 
«Կապույտ ուղի» ընթացակարգի կիրառությունը շարունակվում է կարևոր մնալ պետական եկամուտների կոմիտեի համար, ինչը նշանակում է, որ մենք սահմանային մաքսային վերահսկողությունը ցանկանում ենք տեղափոխել հետբացթողումնային դաշտ: Այդ աշխատանքները ներկայումս արդեն իսկ իրականացվում են»,– երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով`ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ նվազեցվել է մաքսավոր–հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը:
 
«2018–ի հունվարի 1–ից կգործարկվի մեկ միասնական գանձապետական հաշիվ, որն էական պարզեցում կմտցնի վարչարարության գործընթացներում և տնտեսավարող սուբյեկտների համապատասխան հարկային վճարումներ կատարելիս, ինչպես նաև, որ ամենակարևորն է, իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով»,– ասաց Միրումյանը: