Խոյ. Այսօր միանգամից չի հաջողվի ճիշտ գնահատել տեղի ունենալիքը, քանի որ հակասական ու իրարամերժ երևույթները անսպասելիորեն շատ են: Պետք է խստապահանջ լինեք շփումներում և զգույշ՝ խոսակցություններում: Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ: Ունայնությունն ու շտապողականությունը խանգարում են ձեզ՝ ավարտին հասցնել սկսած գործերը, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների պատճառ դառնում:
 
Աշխատեք արդար լինել ընտանեկան հարաբերություններում և թույլ մի տվեք, որ պատահական զգացմունքներն ազդեն ձեր ցանկությունների վրա:
 
Ցուլ. Բավական հակասական օր է: Մի կողմից ձեզ մոտ լավ են ստացվում որոշ այնպիսի բաներ, որոնք չէին ստացվում նախկինում, և դա կարող է առաջընթացի նախադրյալ դառնալ: Մյուս կողմից էլ՝ չափից ավելի շատ եք ստիպված լինելու ժամանակ վատնել վիճաբանողներին հաշտեցնելու, ինչպես նաև այնպիսի հարցեր լուծելու վրա, որոնք ձեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Չի բացառված, որ ստիպված լինեք շփվել ձեզ համար միանգամայն տհաճ անձանց հետ:
 
Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդառնան, եթե դուք զիջողականություն դրսևորեք և չպնդեք ձերը մանրուքների վերաբերյալ:
 
Երկվորյակներ. Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը՝ օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում՝ սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և այն բանի միջև, թե ինչ են ձեզանից սպասում մտերիմները: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբորքվում, այլ՝ մարում են:
 
Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:
 
Խեցգետին. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող ընթացք կունենա: Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների՝ շնորհիվ ազդեցիկ անձի հովանավորության: Օրը չափազանց հարմար է նախաձեռնողականություն հանդես բերելու համար:
 
Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար: Համակրանք դուք նվաճում եք շատ արագ, սակայն բավական կանցնի, մինչև այսօր սկսած հարաբերությունները լուրջ բնույթ ստանան:
 
Առյուծ. Թեթև հաջողությունների և հաճելի հաղթանակների օր է: Դուք կարողանում եք հարթել անգամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ անլուծելի էին թվում: Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար:
 
Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել՝ ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր: Հաջող են անցնում ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումները: Ցանկացած հանգամանքներում դուք պահպանում եք ձեր դեմքը, ինչը շրջապատի աչքում բարձրացնում է ձեր վարկանիշը:
 
Կույս. Դուք եռանդուն եք, ուժերով լի, վճռական տրամադրված, այնպես որ դժվար թե ինչ-որ բան կամ որևէ մեկը կարողանա ձեզ խանգարել հաջողության հասնելուն: Սակայն դրան հասնելու ուղին հեշտ չի լինելու, տրամադրվեք այն բանին, որ ստիպված եք լինելու պայքարել, դիմակայել ուժեղ հակառակորդի և պնդել ձեր տեսակետը դժվար վեճերում; Որքան էլ որ զամանալի է, որքան ավելի տարաբնույթ են ձեր գործերը, այնքան ավելի լուրջ արդյունքների եք հասնում:
 
Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր: Օրը նաև կապված կլինի մի շարք կարևոր, և երբեմն ոչ այնքան հաճելի հարցերին պատասխաններ ստանալու հետ:
 
Կշեռք. Այսօր առաջին հերթին պետք է խուսափել չմտածված քայլերից և հրաժարվել չարդարացված ծախսերից: Միայն չափավորությունն ու զսպվածությունը կարող են նպաստել հաջողության հասնելուն: Դուք նաև պետք է զգույշ լինեք պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցերում, որպեսզի չդառնաք մեքենայությունների և խարդախության զոհը:
 
Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ինչ-որ անսովոր բաներ կանեն, կդիմեն գործողությունների, որոնք կփոխեն կյանքի ընթացքը: Նրանք կառաջնորդվեն նախազգացողությամբ, հաճախ իրենք իրենց հաշիվ չտալով տեղի ունեցողի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով էլ շրջապատի բացատրությունները բարդ կլինեն և կվերածվեն վեճերի:
 
Կարիճ. Հակասական օր է: Դուք կարող եք բավական լուրջ հաջողության հասնել, սակայն կարծես միտումնավոր դա չեք անում: Չցանկանալով լսել շրջապատի կարծիքը, դուք ձեր գիծն եք առաջ տանում, և միայն ձեր տեսակետի ոչ ճիշտ լինելու ակնհայտ ապացույցը ձեզ կստիպի փոխել ձեր վարքագիծը: Ցավոք, այդ պահին շատ բան կորցրած կլինեք:
 
Շփումներում ամենակարևորը զգուշավորությունը կլինի, ձգտեք չարտահայտել ձեր կարծիքը մարդկանց կամ նրանց վարքագծի մասին: Ազդեցիկ մարդկանց աջակցության վրա հույս մի դրեք, փոխարենը դաշնակիցները շատ բան կանեն ընդհանուր գործի հաջողության համար:
 
Աղեղնավոր. Օրն ընդհանուր առմամբ լավն է, միայն կեսօրին պետք կլինի զգուշավորություն և ինքնատիրապետում դրսևորել: Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց՝ որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը: Արժեցող մտահղացման իրականացման համար պետք կլինի դուրս գալ ձևավորված ավանդույթների շրջանակներից:
 
Այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Դուք պատրաստ եք քննարկել ցանկացած, անգամ՝ ամենահիվանդագին հարց, հասկանում եք փոխզիջման գնալու անխուսափելիությունը:
 
Այծեղջյուր. Ձեր ձգտումներն ու նպատակները գնալով ավելի բարձր մակարդակների են հասնում, և առօրեական խնդիրների լուծումը կորցնում է որևէ հետաքրքրություն: Բարեբախտաբար, ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման և այժմ կարելի է դրանք վերլուծել ու ճիշտ գնահատել;
 
Դուք դժվարությամբ եք դիմակայում սեփական ցանկություններին, ինչը ձեզ երբեմն մղում է չմտածված քայլերի: Ձեզ խաբելը դժվար չէ, ինչից կարող են օգտվել անբարյացկամները, այնպես որ վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում:
 
Ջրհոս. Անբարյացկամները, ովքեր ցանկանում են շեղել ձեզ ուղուց, այսօր դրան կհասնեն առանց դժվարության: Դուք պատրաստ եք հավատալ ինչին ասես, և դա կարող է ոչ ճիշտ որոշումների, ֆինանսական կորուստների, անձնական խնդիրների պատճառ դառնալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիասթափվեն այն գործից, որին պատրաստ էին նվիրվել ամբողջությամբ:
 
Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, բանը կհասնի նրան, որ դուք կվիճեք անգամ նրանց հետ, ում հետ կցանկայանիք երկար և երջանիկ ապրել: Ցանկալի չէ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ֆինանսների, ապագա գնումների, վերանորոգման կամ տեղափոխության հետ:
 
Ձկներ. Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե դուք խելամիտ լինեք և չտրվեք ձեր բոլոր ցանկություններին: Պրոֆեսիոնալ խնդիրներն այնքան դժվար չեն, որքան ժամանակին ձեզ թվում էին, բազմաթիվ բարդ հարցերի ճիշտ պատասխանները ընկած են արտաքին մակերևույթին: Հնարավոր է դառնում լեզու գտնել ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ, ձեր գաղափարներն ու ձեռնարկումները աջակցություն են ստանում:
 
Ընտանեկան բազմաթիվ խնդիրներ ստիպված եք լինում լուծել ինքնուրույն, քանի որ մտերիմները չեն կիսում ձեր հայացքները: Դուք հակված չեք վեճերի մեջ մտնելու և երկար բացատրություններ տալու, և նման մարտավարությունը շատ արդյունավետ է: