Ջրամբարում հայտնաբերվել է կորած քաղաքացու դինԱյսօր առավոտյան ջրափրկարարները Արգելի ՀԷԿ-ի ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ կայքը:
 
Ավելի վաղ, սեպտեմբերի 10-ին տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:
 
Պարզվել էր, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:
 
Նախորդ օրերի որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: