Հունվարի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 ԼR 859 համարանիշի և Volvo մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա 2 ուղևորները քաղաքացիների, Volvo-ի վարորդի և ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արագածի հրշեջ-փրկարարերն ու Արագածի շտապօգնության հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով ոլորանապտույտ այդ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարին:  
 
Ճանապարհն ամբողջովին եղել է անցանելի և ոչ մի խոչընդոտ, պատճառ չի եղել: