Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Արին Բերդի փողոցում Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։ 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ 
 
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
 
Նշված ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։