Ռեալի պաշտպան Մարսելոն որակազրկվել է 2 խաղովԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյին 2 խաղով:
 
29-ամյա բրազիլացին Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Լևանտեի» (1:1) հետ խաղում հեռացվել էր խաղադաշտից մրցակցի կիսապաշտպան Ջեֆերսոն Լերմեի հետ բախման պատճառով:
 
Այսպիսով, Մարսելոն, ով այսօր երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը «արքայական ակումբի» հետ մինչև 2022 թվականը, չի մասնակցի «Ռեալ Սոսյեդադի» և «Բետիսի» հետ հանդիպումներին: