Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
 
Նրանց մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր: Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
 
Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորներն են Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 17-ամյա Արամ Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ թուլակողի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ։
 
Նշված անձինք սովորում են Երևանի ավագ դպրոցներից մեկի11-րդ դասարանում։