Հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Գրիգորի Բաղրամյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 35 NV 516 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և շրջվել։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, փրկարարները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո նոր կարողացել են դին դուրս բերել։ 
 
Նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ մահվան ելքով, և վերջին ողբերգական դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ, որտեղ տեղադրված էր նաև ծաղկեպսակ։