1. Անկեղծություն
Այս որակները դարձնում են նրանց ազնիվ՝ ընկերների, գործընկերների և զուգընկերների հետ:
 
2. Աշխատասիրություն
Տաղանդը, ջանասիրաբար աշխատելը և կարգապահությունը նրանց դարձնում են հաջողակ կարիերայում: Իրենց մանրակրկիտ մոտեցմամբ, պարզությամբ և կենտրոնացվածությամբ՝ Կույսերը երբեք չեն վհատվում:
 
3. Համեստություն
Կույսերը առավել «ինտրովերտացված» տեսակ են: Նրանք լռակյաց են և համեստ: Դժվար է գտնել մի Կույս, ով բարձրաձայն է և աղմկոտ: Նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի թույլ տան ուրիշներին մոտենալ իրենց, և նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի հաստատեն իսկական ընկերություն:
 
4. Կազմակերպվածություն
Նրանք չեն սիրում անկազմակերպվածություն: Կույսերը ծաղկում են կոկիկության միջավայրում:
 
5. Հոգատարություն
Կույսը կարող է թվալ օտարված և հեռավոր, բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նրանք չափազանց ազնիվ են ցուցադրում կապվածության հանրային դրսևորումները: Իրականում նրանք շատ կապված են քչերին: Միայն նրանց ում սիրում են, և նրանք իրոք մեծ հոգատարություն են ցուցաբերում:
 
6.  Պրակտիկություն
Նրանք կարող են գտնել յուրաքանչյուր պրոբլեմի լուծման լավագույն տարբերակը, որովհետև նրանց մտքերը հիմնված են իրականության վրա, այլ ոչ թե երևակայության: Կույսը չի ապրում երևակայության աշխարհում: Նա իր գիտակից իրականությամբ՝ ամուր կանգնած է հողի վրա:
 
7. Վերլուծական միտք
Կույսերը սովորաբար արտաքնապես հանգիստ են, սակայն նրանց միտքը երբեք չի հանգստանում: Նրանք ունեն հազարավոր մտքեր՝ անընդհատ մտածում են այս կամ այն հարցի շուրջ: Այս մտորող խելքը միշտ ստիպում է նրանց վերլուծել իրավիճակի կամ մարդու յուրաքանչյուր ասպեկտ, և նրանք հազվադեպ են սխալվում դատողություններում: Նրանք աննկատ չեն թողնում ոչ մի դետալ: Այսպիսի վերլուծական և մեթոդական մոտեցումը համարվում է Կույսերի ուժեղ կողմը, ինչը օգնում է նրանց հաջողության հասնել կյանքում: