
Աղբյուրի տեղեկություններով, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում «սերուցքայիններ»-ի կազմում տեսնել դարպասապահ Դավիդ դե Խեային («Ման. Յունայթեդ») և վինգեր Գոնսալո Գեդեշին («Վալենսիա»):
Ռոնալդուն նաև կարծում է, որ պետք է ուժեղացնել պաշտպանությունը: Պորտուգալացին ցանկանում է Մարկինյոս (ՊՍԺ), Ալաբա («Բավարիա»), Բոնուչի («Միլան») եռյակից երկուսին տեսնել «Ռեալ»-ում: