Հարավային Ամերիկայում տղամարդու հետ տարօրինակ ու տհաճ դեպք է տեղի ունեցել. նրա հետանցքում օձաձուկի նմանվող էակ է հայտնաբերվել: Տարօրինակ վիրահատությունը կատարել են բրազիլական Լոնդրին քաղաքի բժիշկները:
 
Հայտնի չէ, թե ինչպես է ձուկը հայտնվել տղամարդու մարմնում: Ընդ որում, բրազիլական լրատվամիջոցները միակարծիք են, որ ձուկը պատահաբար չի հայտնվել տղամարդու մարմնում: Ավելին, կարծում են՝ նա դիտավորյալ է այդ արել, հաճույք ստանալու համար:
 
Դժբախտի երազանքները չէին իրականանալու: Քանի դեռ ձկան համար տղամարդու ներսում շատ հարմար էր, տառապյալն անտանելի ցավ էր զգում: Ըստ «Mail Online»-ի, ի վերջո տղամարդը, ում անունը չեն հայտնում, ստիպված է եղել դիմել վիրաբույժների օգնությանը: Հիվանդին հետազոտելուց հետո բժիշկներն արձանագրել են. ձուկը հնարավոր է դուրս բերել միայն վիրահատական միջամտությամբ:
 
30 սանտիմետրանոց ձուկը կենդանի է եղել: