Ժամը 18։00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Արմեն Չատինյանի վարած Mercedes մակնիշի 35 NT 195 համարանիշի և 27-ամյա Գևորգ Աբազյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 26 ՕՍ 339 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռուզաննա Չատինյանը, «099»-ի վարորդ Գ. Աբազյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 27-ամյա Գևորգ Ոսկանյանը և 32-ամյա Վլադիմիր Աշրաֆյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։