Նեյմար. Ես չեմ մտածում Ոսկե Գնդակի մասինՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ընդգծել է, որ մտածում է միմիայն Չեմպիոնների լիգայում հաղթանակի, այլ ոչ թե «Ոսկե գնդակի» մասին:
 
«Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանա ստանալ «Ոսկե գնդակը», բայց ես այդ մրցանակի մասին չեմ մտածում:
 
Ես պարզապես պետք է մտածեմ ակումբի մասին: Մենք լավ թիմ ունենք, որը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու մեծ հնարավորություն ունի»,- բրազիլացու խոսքն է մեջբերում «A Bola»-ն: