Երեկ՝ հունարի 31-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  քննիչները պարզել են հունվարի 29-ին Երևանում 17-ամյա Արման Ա.-ին և 18-ամյա Գառնիկ Գ.-ին դանակահարողների ինքնությունը:
 
Պարզվել է, որ հունվարի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում գտնվող խաղահրապարակի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 17-ամյա Արամ Խ.-ն դանակով հարվածել է Արման Ա.-ին, իսկ Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան թաղամասի բնակիչ, 16-ամյա Մովսես Մ.-ն էլ դանակով հարվածել է Գառնիկ Գ.-ին:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Արամ Խ.-ին և Մովսես Մ.-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ: Դանակահարվածներն ու դանակահարության մեջ կասկածվողները սովորում են թիվ 170 ավագ դպրոցում:
 
Աղբյուր՝ shamshyan.com