Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկների խոսքով՝ այս անգամ նա հոսպիտալացվել է սրտի նոպայով՝ անգիտակից վիճակում։
 
Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով այն բանից հետո, երբ նա դիտել է իր նախկի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ հեռուստահաղորդումը։ Ի դեպ, նրանց ամուսնալուծությունն երեկ մտավ օրինական ուժի մեջ։
 
Ջիգարխանյանը մինչև վերջ չէր բուժել թոքաբորբը և նրա մոտ բարդություններ են առաջացել։ Արտիստին հոսպիտալացնելու լուրը հաստատել են նաև նրա թատրոնից։
 
Հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն ընդգծել է, որ Ջիգարխանյանը երեք օրից ավելի չի կարողանում մնալ հիվանդանոցում: