Հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի պահպանության բաժանմունքի ծառայողները հետախուզական աշխատանքների արդյունքում Արզնիում՝ ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանին պատկանող «Արզնի» առողջարանային համալիրի հարևանությամբ գտնվող ձորում՝ ժայռաբեկորների մեջ, հայտնաբերել են կնոջ դի։
 
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 48-ամյա Լաուրա Չ.-ի դին։
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 
 
Մահացածն այս տարվա հունվարի 12-ին դուրս էր եկել գյուղից և չէր վերադարձել, իսկ հունվարի 14-ին նրա անհետ կորելու վերաբերյալ Կոտայքի Ոստիկանություն էր դիմել քույրը։ 
 
Աղբյուր՝ shamshyan.com