Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 39-ամյա Հարություն Մանուկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում իր վարած Opel Zafira մակնիշի 35 MF 684 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 60-ամյա Դերենիկ Դավթյանին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն, պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: 
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և մարզի ոստիկանապետի, քննչական վարչության պետի և 3-րդ վաշտի հրամանատարի ուղեկցությամբ նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: