Երեկ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ թիվ 54 հասցեի դիմաց, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 34 NC 673 համարանիշի և Toyota Altezza մակնիշի 01 AA 110 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, իսկ վարորդն ու 2 ուղևորները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: