Հունվարի 31-ին, Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները,  բաժին են հրավիրել Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Մարինե Ա.-ին:
 
Ոստիկանությունում պարզվել է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել և Մարինե Ա.-ն խոստովանել է, որ հունվարի 2-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ինքը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկի տան պատշգամբից գողացել է լվացքի պարանին կախված հագուստները:
 
Տուժողը 53-ամյա Ֆլորա Գ.-ն, նախկինում կատարվածի մասին Ոստիկանություն չի հայտնել, քանի որ պատշգամբում հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ գրված է եղել. «Արտաշատցու խաց ուտող բալա չի բերա»:
 
Աղբյուր՝ shamshyan.com