Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Արգենտիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի հանրապետությունում և Պերուի հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան:
 
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
 
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:
 
Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017-ի փետրվարին:
 
Ծննդյան տարեթիվը և վայրը
 
Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երևանում
 
Կրթությունը
 
1993-1998թթ. Իսպաներեն և անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
 
Աշխատանքային գործունեությունը
 
2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս
 
2012-2013թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ
 
2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար
 
Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար
 
2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ
 
1999-2002թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ
 
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար
 
ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ
 
ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական
 
Պարգևներ
 
2012թ. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
 
Օտար լեզուներ
 
Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն
 
Ընտանեկան կարգավիճակը
 
Ունի դուստր