«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը խոսել է համաշխարհային ֆուտբոլում իր կուռքերի մասին: 
 
«Ո՞վ չի եղել Մարադոնայի երկրպագուն, իսկ այժմ չի հիանում Մեսսիի խաղով: Նրանք ֆուտբոլային կախարդներ են: Նրանք կախարդական փայտիկ են ունեցել, որը նրանց ասել է, որ նրանք իրենց սերնդի խաղացողների շրջանում լավագույնները կլինեն: 
 
Մարադոնան, Մեսսին, Կրուիֆը, Պելեն, Զիդանը և Դի Ստեֆանոն: Այս ֆուտբոլիստներն այն բոլոր մարդկանց հիշողության մեջ են, ովքեր սիրում են ֆուտբոլը: Նրանք մնացածից տարբերվում էին իրենց խաղով», - ասել է իսպանացին: