«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին հայտնել է, որ հիասթափված է ֆրանսիական լիգայի գավաթի «Ռեն»-ի դեմ խաղում իր նախկին թիմակից, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի գործողություններից: 
 
Հիշեցնենք, որ բրազիլացին խաղավարտին ձեռքը մեկնեց մրցակցին, որպեսզի օգնի նրան բարձրանալ, սակայն երբ վերջինս ցանկացավ մեկնել ձեռքը, բրազիլացին հետ գնաց: Դրա համար մրցացար Միքայել Լեսաջը Նեյմարին դեղին քարտ ցույց տվեց 
 
«Ես չափազանց հիասթափված եմ Նեյմարից: Հուսով եմ, որ ժամանակի հետ ընթացքում նա կսովորի ավելի շատ հարգել մրցակիցներին:
 
Մենք դա չկարողացանք նրան սովորեցնել «Բարսելոնա»-ում, և հնարավոր է, այն փաստը, որ նա լքել է «Բարսա»-ն, լավագույն որոշումն էր բոլորի համար», - իսպանացու խոսքերն է փոխանցում Soccerinfomania.com-ը: