Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Նիստին ներկա չէին սույն գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, քանի որ նրանք նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից, սակայն այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, եւ ամբաստանյալները վերադարձան նիստերի դահլիճ։
 
Նիստերի դահլիճ մտնելուն պես Սեֆիլյանը եւ Մանուկյանը փորձեցին մոտենալ իրար, սակայն ոստիկանները խոչընդոտեցին։ Նախագահող դատավորը թույլ տվեց, որպեսզի նրանք ողջագուրվեն։
 
 
 
 Աղբյուր՝ hraparak.am