Փետրվարի 1-ին, ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 35 DV 023 համարանիշի և 32-ամյա Արսեն Միրզոյանի վարած Nissan մակնիշի 35 GQ 510 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Տաթևիկ Կարապետյանը և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Անահիտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։