Մայա կլինիկայի ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ, ովքեր ավելի շատ են ոտքի վրա մնում, հակված են ավելի շուտ նիհարելու, քան նստակյաց կյանք վարողները, գրում է MedicalXpress կայքը:
 
Գիտնականները վերլուծել են 46 ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մասնակցել է 1184 մարդ: Նրանց միջին տարիքը 33 տարեկանն է, իսկ միջին քաշը `65 կգ:
 
Պարզվել է, որ կանգնած դիրքում մարդիկ այրվում են 0.15 կկալով ավելի ճարպ, քան նստած: Օրական վեց ժամ ոտքի վրա անցկացնող մարդիկ կորցնում են լրացուցիչ 54 կկալ: Այս ձևով, ըստ մասնագետների, չորս տարվա ընթացքում կարող եք կորցնել տասը կիլոգրամ քաշ:
 
Հետազոտողներն ընդգծել են նաև, որ նստակյաց կյանք վարողների մոտ ավելի հաճախ է հանդիպում ճարպակալում, շաքարային դիաբետ և սրտանոթային խանգարումներ: