UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն ասել է, որ կհարգի Մեյվեզերին, եթե նա հանդես գա խառը մենամարտերում.«Օկտագոնում ես նրա հետ կանեմ այն, ինչ ցանկանամ: Բայց եթե նա իսկապես անի դա, իսկ ես գիտեմ, որ նման մտադրություն ունի, ապա կհարգեմ նրան:
 
Կարծում եմ` նա հարգանքի արժանի կլինի, եթե MMA-ի մենամարտ անցկացնի: Եթե նրա մտադրությունները լուրջ են, մինչև կյանքի վերջը կհետապնդեն նրան:  Ես ասացի, որ բռնցքամարտի կանոններով մենամարտ կանցկացնեմ, ու արեցի դա: Հիմա նրա հերթն է»,- ասել է Մաքգրեգորը: Այս մասին հաղորդել է «MMA Junkie»-ն: 
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեյվեզերը սկսել է մարզվել օկտագոնում: 
 
Աղբյուր՝ shabat.am