Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel Astra մակնիշի 34 ZՏ 601 համարանիշի և Opel Vectra մակնիշի 26 ՏՕ 279 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: