Փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա:
 
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի:
 
քանի որ դին անճանաչելի էր և սառած, դատաբժշկի հորդորով այն տեղափոխվեց դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար: