Փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանները, Արմավիրի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ 74 TT 999 համարանիշի Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող մյուս Mercedes-ին: 
 
Աղբյուր՝ shamshyan.com