Փետրվարի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոնից Ոտիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցայլքի և սեռական անդամի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:
 
Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 21-ամյա Արսեն Սաֆարյանն է, ով ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Եղվարդի քաղաքապետարանի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:
 
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, պարզել են, որ Ա. Սաֆարյանի հայտնած տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում, այլ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Եղավարդ քաղաքի Երևանյան թաղամասում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված նախկին կաթսայատան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Եղվարդ քաղաքի բնակիչ, 55-ամյա Արա Եղիազարյանի միջև, ով հարվածել է Ա. Սաֆարյանի ծոծրակին, իսկ ոտքով էլ ամորձիներին, ինչի հետևանքով Ա. Սաֆարյանը վնասվածքներ է ստացել:
 
Ա. Սաֆարյանն աշխատում է Եղվարդի քաղաքապետարանի կոմունալ բաժնում, իսկ Ա. Եղիազարյանը «Նաիրի Ինշուրանս» ՓԲԸ-ում՝ որպես գործակալ:
 
Աղբյուր՝ shamshyan.com