Արգենտինական ցածր լիգաներից մեկի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ իր թիմի ֆուտբոլիստը մարզման ժամանակ ատրճանակով սպառնացել է իրեն: Այս մասին հայտնում է AS-ը:
 
Աղբյուրի տեղեկություններով, «Էսկուելա Պրեզիդենտե Ռոկա» ակումբի ֆուտբոլիստ Ցեզար Պագանին գլխավոր մարզչին զենքի սպառնալիքով ստիպել է մեկնարկային կազմում ընդգրկել իրեն:
 
«Ես 45 տարի այս ակումբում եմ աշխատում, բայց նման բան երբեք չի եղել ինձ հետ»,- ասել է մարզիչ Քրիստիան Նեյրան:
 
Տեղի ոստիկանությունը միջադեպի առթիվ հետաքննություն է սկսել: