Չեք պատկերացնի այն, ինչ պիտի ասեմ։
 
Երբևէ մտքովս չի անցել բացել ճանաչված ու սիրված ֆեյսբուքյան այն ընկերներիս էջերը, ովքեր ֆիզիկապես չկան։ Միշտ թվացել է այն կամ փակված կլինի, կամ էլ․․․ մի ոչ շոշափելի տխրությամբ լցված։ Բայց այսօր՝ մեր սիրելի Ֆլորայի ծննդյան օրը, «չգիտեմ ինչ ճանճ կծեց ինձ», որ բացեցի նրա էջը։
 
Բացեցի ու զարմացա՝ շնորհավորանքներ էին։ Ասես կենդանի լիներ Ֆլորան, ու մարդիկ շնորհավորում էին նրա ծննդյան օրը, հենց այսպես․
 
Айкануш Оганесян ++to++ Flora Martirosian
 
1 hr
 
Մեր ազգի հրաշք,ծնունդդ շնորհավոր
 
Khachatur Hakobyan ++to++ Flora Martirosian
 
2 hrs ·
 
Շնորհավորում եմ, լավագույն մաղթանքներով...
 
ՀԳ Նման մարդկանց, ազգին աստվածացնել կարելի է։ Նրանք Աստծով հաղթել են մահը։
 
Հասմիկ Բաբաջանյան