Վերջերս Հիսուս Քրիստոսի Ավետարանը հատեց նոր սահմանագիծ՝ «Հիսուս» ֆիլմի ցուցադրությունը անց է կացվում արդեն 1500-րդ լեզվով. տեղեկացնում է christian.by-ը:
 
Այս լեզվի անվանումը բավականին բարդ է արտասանելը, այնպես որ՝ զեկույցում նշվում է, որ այդ լեզվով խոսում է մի էթնիկ խումբ, որն ապրում է Եթովպիայի հեռավոր հատվածում:
 
Ինչպես ողջ աշխարհով մեկ, այնպես էլ այստեղ ֆիլմի թիմը առաջին ցուցադրության համար էկրանը տեղադրել է երկու գյուղերի միջև ընկած դաշտում: Ցուցադրության ընթացքում մոտ 600 մարդ արդեն հավաքվել է՝ նայելու Հիսուս Քրիստոսի պատմությունը: Հավաքվածների մեծ մասը ցանկություն է հայտնել՝ կյանքը նվիրելու Քրիստոսին, և 73-ը նրանցից հավատքի քայլ են արել՝ դառնալու աշակերտներ:
 
Այս ցեղում մարդկանց թիվը հասնում է 70 հազարի, ընդ որում՝ նրանք տարածված են մի քանի երկրներով, սակայն մեծ մասը չի լսել Հիսուսի մասին:
 
Աղբյուր՝ crossnews.am