Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Toyota մակնիշի 35 QD 126 համարանիշի և Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մկրտիչի վարած Nissan March մակնիշի 300 QQ 43 համարանիշի ավտոմեքենաները։
 
Բախումից հետո մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. Toyota-ն հայտնվել է տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ արմատախիլ անելով եղևնին, իսկ Nissan-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ա. Պետրոսյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի, 43-ամյա Նաիրա Գևորգյանը, Ն. Մկրտիչն ու իր ուղևոր՝ Երևան քաղաքի Բագրատունյաց 3-րդ նրբանցքի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։