Մարդկային հարաբերությունների ու մարդկանց տեսակների սահմանները, երբեմն, նաև ծխով են գծվում՝ սիրելի սրճարանում ու ռեստորանում, անգամ տանը տարանջատելով ծխողներին չծխողներից, և եթե ոտքդ կես քայլ «ծխացող» կողմ դնես, ճակատային, նաև՝ թոքաբար բախվում ես անխնա ծխածածկույթի։ Բայց պարզվում է, որ կարելի է բաց սահմանների քաղաքականություն հռչակել և ջնջել ծխողների և չծխողների միջև գոյացած մթնոլորտային անդունդը։ Առանց կրակի ծուխ չի լինում, ծխախոտ՝ լինում է։ Եվ անգամ լինում է առանց ծուխի՝ շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների։ Իսկ նոր տեխնոլոգիաները ծխախոտի արդյունաբերության մեջ կիրառում է առաջատար ընկերությունը՝ Philip Morris International-ը, որն աշխարհում հայտնի է ծխախոտի մի շարք տեսակներով՝ «Marlboro», «Parliament», «Bond», «Chesterfield», «L&M» և այլն։
 
Քանի որ առաջատար լինելը պարտավորեցնող է, իսկ կազմակերպությունը նաև փորձում է առավելագույնս հոգ տանել իր սպառողի առողջության մասին, հրաժարվելու է «անպաշտպան» ծխախոտի արտադրությունից՝ տեղը զիջելով «անսովոր» տարբերակին, որն ունի IQOS անունը։ IQOS՝ heat-not-burn տեխնոլոգիայով գործող սարքը, վառելու փոխարեն տաքացնում է թութունը՝ զերծ պահելով ծխի գոյացումից և նվազեցնելով գլանակի այրումից բխող տոքսինները։ IQOS-ն իրենից ներկայացնում է սնուցող սարք՝ ընդամենը սմարթֆոնի չափ, և «մոդերն մուշտուկ»՝ հատուկ բռնիչ, որի մեջ տեղադրվում է ծխախոտն ու տաքացվում։
 
Այս տարբերակի օգնությամբ ծխելը չի «համեմվում» ծխով։ Բացի դրանից, սարքն ապահովում է անհրաժեշտ ջերմությունը։ Philip Morris ընկերությունը վստահեցնում է, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս մոտավորապես 90-95 տոկոսով նվազեցնել տոքսինների թափանցումը ծխողի օրգանիզմ՝ պահպանվելով նիկոտինի չափը։ Ամերիկյան ընկերությունում կարծում են, որ նոր սարքի շնորհիվ ծխողների համար գլանակները շատ ավելի քիչ վտանգավոր կլինեն՝ գրեթե չծխելու չափ։
 
Սարքը ստեղծելու համար ընկերությունն արդեն իսկ ներդրել է շուրջ երեք միլիարդ դոլար։ Այն արդեն ակտիվ տարածվում է Բրիտանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում։ Հայաստանում ևս սարքն արդեն փորձել և IQOS-ի սիրահարների բանակն են համալրել շուրջ 2000 օգտատերեր: Ընկերությունը փորձում է ծխախոտային կարծրատիպեր կոտրել՝ ժամանակավրեպ դարձնելով հայտնի դարձվածքները, բայց օգնելով պահպանել ամենակարևորը՝ առողջությունը։ Եվ որոշ ժամանակ անց «մի ծուխ քաշե՞մ» և «կրակդ կտա՞ս» հարցադրումները կփոխարինվեն մեկով. «IQOS-իդ լիցքավորիչը կփոխանցե՞ս»։
 
Հիշեցնում ենք, որ ծխելը վնասակար է առողջությանը:
Աղբյուր՝ tert.am