Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
 
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն: