Փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Հաբեթնակյանը Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ՕՕ 585 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Հ. Հաբեթնակյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։