Մալայանի կենտրոնն արդեն լիովին նորոգված կոնսլուտատիվ ախտորոշման բաժանմունք ունի
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է գիտատեխնիկական առաջընթացի վերջին նվաճումներին համապատասխանող սարքավորումներով ապահովված կոնսլուտատիվ ախտորոշման բաժանմունքը։ Բաժանմունքի ղեկավար Էմմա Ծառուկյանի խոսքով՝ ակնաբուժական տեխնիկա արտադրող համաշխարհային առաջատար ընկերություններից ձեռք բերված վերջին սերնդի տեխնոլոգիաների և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ այսուհետ հիվանդի ամբողջական հետազոտումը հնարավոր է իրականացնել մեկ վայրում՝ սեղմ ժամկետում։
 
Նորոգված բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ծառուկյան ընտանիքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ախտորոշման բաժանմունքը նորոգվել է հենց Ծառուկյան ընտանիքի միջոցներով։