
Սիտո Մինյանկոն ավելի վաղ դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, սակայն 2015թ. դատապարտման ռեժիմը մեղմացվել էր, նա աշխատում էր Ալխեսիրաս քաղաքի ավտոկայանատեղում, իսկ բանտում միայն գիշերում էր։ Չնայած վճռին՝ նա շարունակել է զբաղվել հանցավոր գործունեությամբ։ Առաջիկայում պետք է կայանա Մինյանկոյի նոր դատաքննությունը։
Մեկ շաբաթ առաջ 3,8 տոննա կոկաին էին հայտնաբերել եւ գործողություն սկսել Ալխեսիրաս, Կոլյադո-Մեդյանո, Մալագա եւ Մադրիդ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է հինգ կասկածյալ։