Փետրվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QA 877 համարանիշի ավտոմեքենայով Ջրաբեր գյուղից դեպի Աբովյան ընթանալիս՝ նշված ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, արմատախիլ արել ծառեր և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով տեղում մահացել է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Աբրահամյանը, իսկ վարորդ Ա. Հարությունյանը, մյուս ուղևորներ՝ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչներ, 36-ամյա Քրիստինե Այվազյանը և 14-ամյա Գեղեցիկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն ։
 
Հարվածի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է մի քանի մետր: