«Ման. Յունայթեդ»-ի նախկին և «Էվերթոն»-ի ներկայիս հարձակվող Ուեյն Ռունին բացատրել է, թե ինչու է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախողվել «Ման. Յունայթեդ»-ում:
 
«Կարծում եմ, որ «Արսենալ»-ն ավելի համապատասխան է Մխիթարյանին: Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է:
 
«Ման. Յունայթեդ»-ում նա չստացավ այն ազատությունը, որն անհրաժեշտ էր «Բորուսիա»-ի ժամանակների նման հանդես գալու համար:
 
Թիմերը խաղաոճերը տարբերվում են: Մխիթարյանն «Արսենալ»-ում բազմաթիվ լավ խաղընկերներ ունի: Կարծում եմ, որ Հենրիխը կխփի գոլեր, կկատարի գոլային փոխանցումներ և լավ հանդես կգա»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Mirror-ը: